Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488
    498

  • EUR

    579,5
    595,5

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Արմավիրում ընտրության մասնակցած անձանց 63,5 %-ն իր քվեն տվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մարզպետ

25 Հունիս, 2021 13:42
Հեղինակ՝ Համբարձում Մաթևոսյան
Արմավիրում ընտրության մասնակցած անձանց 63,5 %-ն իր քվեն տվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ մարզպետ

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արմավիրի մարզի սիրելի բնակիչներ,

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից Ազգային ժողովի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքներով մեր մարզում ընտրության մասնակցած անձանց 63,5 %-ը (66,205 փաստացի հավաքագրված ձայներ) իր քվեն տվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը:

Գրանցված բարձր ցուցանիշի և մեր հանդեպ դրսևորած նման վստահության համար իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում յուրաքանչյուրիդ:

Հարգելիներս, մեկ բան ակնհայտ է, Ձեր վստահությունն արդարացվելու է տարբեր բնագավառներում տեսանելի և շարունակվող բարեփոխումներով ու զարգացման ծրագրերով, որոնց արդյունքում մենք կարճ ժամանակ անց կունենանք ամուր և զարգացող Հայաստան:

Մեր Հայրենիքի և նրա կարևոր մասնիկը հանդիսացող Արմավիրի մարզի պայծառ ապագայի տեսլականը կյանքի կոչելու և մեկ օր առաջ այն իրականություն դարձնելու համար կոչ եմ անում մեր մարզում տարբեր քաղաքական հայացքներ և դիրքորոշումներ ունեցող բոլոր ուժերին, անձանց համախմբվել շեն Հայաստան, մարզ ու համայնք ունենալու գաղափարի շուրջ և միասնաբար լծվել հանրօգուտ աշխատանքի՝ կերտելու մեր երազանքների երկիրը:

Որպես Արմավիրի մարզպետ՝ դարձյալ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ մարզը զարգացման տանող ծրագրերի և առողջ գաղափարների շուրջ համագործակցելու հարցում:

Ի գործ:

Աստված պահապան Հայաստանին ու հային»:

Լրահոս

Դիտել ավելին