Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգությունը

25 Հունիս, 2021 12:55
Ռուս խաղաղապահները ԼՂ-ում ապահովում են ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Մարտակերտի շրջանում ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում կապի աշտարակները վերականգնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

«Նոր աշտարակը մեզ հնարավորություն է տալիս  երեք բնակավայրեր ապահովել բջջային կապով և ինտերնետով: Մեր անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերը», - ասել է շինարարական կազմակերպության ներկայացուցիչ Դավիթ Առուստամյանը:

Բջջային աշտարակներից բացի, կտեղադրվեն սարքավորումներ՝ անլար լայնաշերտ ցանց ստեղծելու համար, ինչը կբարձրացնի շարժունակությունը, տեղեկատվության փոխանակման արագությունը և կբարելավի հաղորդակցությունը:

Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում որոշ աշտարակներ վնասվել են, այդ պատճառով բջջային կապը շատ բնակավայրերում բացակայում էր և մինչ այժմ անկայուն է:

Լրահոս

Դիտել ավելին