Կարևոր իրադարձություններ

Աշխատանքից ազատվել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը և ինժեներական զորքերի պետը

25 Հունիս, 2021 12:14
Աշխատանքից ազատվել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետը և ինժեներական զորքերի պետը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով աշխատանքից  ազատվել են ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետ-վարչության պետ Արմեն Վարդանյանը և ՀՀ ԶՈՒ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ Իշխան Մաթևոսյանը:

Համապատասխան հրամանագրերում ասվում է.

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:  

«Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը. Իշխան ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

 

Լրահոս

Դիտել ավելին