Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Ուշագրավ գործընթացներ. ինչ է հրահանգվել դատական համակարգի աշխատողներին. «Ժողովուրդ»

25 Հունիս, 2021 09:52
Ուշագրավ գործընթացներ. ինչ է հրահանգվել դատական համակարգի աշխատողներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Դատական համակարգում ուշագրավ գործընթացները շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը որոշել է վերահսկողության տակ պահել դատական համակարգի ներկայացուցիչներին:

Մասնավորապես, մենք տեղեկացանք, որ Վճռաբեկ դատարանի նախագահն իր մոտ է կանչել դատական համակարգի ներկայացուցիչներին եւ զգուշացրել, որ վերջիններս սոցիալական ցանցերում պետք է ավելի կոռեկտ լինեն, չհավանեն իշխանության դեմ որեւէ գրառում, նման մեկնաբանություն չթողնեն եւ գրառում չկատարեն: Վճռաբեկ դատարանի նախագահը հակառակ դեպքում սպառնացել է, որ պատասխանատվության են ենթարկվելու եւ ընդհուպ հեռացվելու են աշխատանքից:

Խոսքը վերաբերում է ոչ միայն դատավորներին, այլև նույնիսկ գորածավարներին, քարտուղարուհիներին, որոնք եւս սոցիալական ցանցերում պետք է ակտիվ չլինեն եւ չդրսեւորեն այնպիսի պահվածք, որը կարող է ընդդեմ իշխանությունների լինել:

Այսինքն՝ դատական համակարգում սկսել են վերահսկողություն իրականացնել, որպեսզի միայն իշխանահաճո վերաբերմունք լինի: Հետո էլ խոսում են, թե ապաքաղաքական է դատական համակարգը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին