Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    489
    498

  • EUR

    577
    593

  • RUB

    6,68
    6,92

Կարևոր իրադարձություններ

 

Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ․ Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Իրավունք»

25 Հունիս, 2021 08:47
Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ․ Մարուքյանը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Թե վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ իրեն պաշտոն առաջարկվե՞լ է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը տվեց բացասական պատասխան:

- Պաշտոն զբաղեցնելու վերաբերյալ որևէ քննարկում կամ առաջարկ չի եղել, չի եղել նաև կոալիցիա ձևավորելու առաջարկ: Այս պահին աշխատանք չեմ փնտրում: Միևնույն ժամանակ, մեր կու­սակցությանը շատ աշխատանք է սպաս­վում: ՏԻՄ ընտրություններ են կայանա­լու: Մենք կմասնակցենք այնտեղ, որտեղ կուսակցությունը լավագույնս պատրաստված կլինի, որտեղ մեր կառույց­ներն առավել ակտիվ կլինեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին