Կարևոր իրադարձություններ

Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

24 Հունիս, 2021 20:58
Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում Mercedes-ի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16:55-ի սահմաններում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել,  որ  շտապօգնության բժիշկների խումբը Արգավանդ գյուղի բժշկական կենտրոնի մոտ ավտոմեքենայի մեջ հայտնաբերել է տղամարդու դի:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները Mercedes մակնիշի ավտոմեքենայի մեջ հայտնաբերել են  Արմավիրի  մարզի բնակիչ, 55-ամյա Նորիկ Մ.-ի դին:

Ըստ դատաբժշկի՝ դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին