Կարևոր իրադարձություններ

Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

24 Հունիս, 2021 20:45
Պարույր Սևակ գյուղի մոտակայքում այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք

Հունիսի 24-ին, ժամը 17։52-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պ․ Սևակ գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 20։25-ին: Այրվել է մոտ 60 հա խոտածածկ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին