Կարևոր իրադարձություններ

3-րդ զորամիավորումում հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը

24 Հունիս, 2021 20:21
3-րդ զորամիավորումում հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը

3-րդ զորամիավորումում հունիսի 23-ին հանդիսավորությամբ նշվել է զորամիավորման կազմավորման 25-րդ տարեդարձը։ Ենթակա զորամասերի հրամանատարները ներկայացրել են զորամիավորման անցած ուղին և ձեռքբերումները՝ ընդգծելով, որ այն մշտապես փառքով և մեծ պատասխանատվությամբ է իրականացրել հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հրամանատարները նշել են նաևոր 25ամյակը ևս մեկ առիթ է հետադարձ հայացք նետելու և իրավամբ հպարտանալու զորամիավորման անցած ճանապարհովքանի որ ինչպես Արցախյան ազատամարտի տարիներինայնպես էլ հուլիսյան մարտերում և վերջին  պատերազմի ընթացքում զորամիավորման զինվորներն ու սպաները պատվով են կատարել առաջադրված մարտական խնդիրները։

Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պարգևատրման արարողությունորի ընթացքում ենթակա զորամասերի զինծառայողները մարտական պատրաստության բարձր ցուցանիշներիբարեխիղճ ծառայության և օրինակելի զինվորական կարգապահության համար արժանացել են պատվոգրերի։ Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է զորամիավորման ստորաբաժանումների զորահանդեսով:

 

Լրահոս

Դիտել ավելին