Կարևոր իրադարձություններ

Ռազմագերիների հարազատները դադարեցրել են նստացույցը Փաշինյանի հետ պայմանավորվածության հիման վրա

24 Հունիս, 2021 20:10
Ռազմագերիների հարազատները դադարեցրել են նստացույցը Փաշինյանի հետ պայմանավորվածության հիման վրա

Ռազմագերիների հարազատները, ովքեր հունիսի 23-երեկոյից նստացույց էին իրականացնում ՀՀ կառավարության առջև, հունիսի 24-ին կրկին հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Միաբան» նախաձեռնությունից, որի հաղողրդմամբ՝ Փաշինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել նստացույցը՝ ՀՀ կառավարության կողմից որոշակի ժամկետներում որոշակի գործողությունների իրականացման պայմանով։

Նշոենք, որ նստացույցի մասնակից, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր Տիգրան Ամբարդարյանն այս առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։

Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։

Դրանք են.

1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)

2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։

Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին»։

 

Լրահոս

Դիտել ավելին