Կարևոր իրադարձություններ

Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

24 Հունիս, 2021 20:00
Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն. ԱՀ ԱԻՊԾ

Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ աճյուն: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայության տարածած հաղորդագրությունից։

«Նախնական տվյալներով՝ գտնվածը ռազմական գործողությունների մասնակից է եղել: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 24-ը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1585 աճյուն:

Որոնումները կշարունակվեն նաև առաջիկայում: Ուղղությունների և արդյունքների մասին ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին