Կարևոր իրադարձություններ

Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

24 Հունիս, 2021 19:24
Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Հունիսի 24-ին, ժամը 18։10-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է 10 հա խոտածածկ տարածք։

 

Լրահոս

Դիտել ավելին