Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Հ՞ն, պարոն Զատուլին, հիմա ո՞վ է «коньюктурщик». Արման Աբովյան

24 Հունիս, 2021 18:56
Հեղինակ՝ Արման Աբովյան
Հ՞ն, պարոն Զատուլին, հիմա ո՞վ է «коньюктурщик». Արման Աբովյան

7-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Լսեցի Կոնստանտին Զատուլինի կարծիքը այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի գործունեությունը ԱԺ-ում ոչ այդքան ընդդիմադիր էր և ենթարկվում էր օրվա «коньюктура»-ին (սա հենց իր խոսքերն են), և «նոր» ընդդիմությունը կլինի ավելի վճռական։

«Նոր» ընդդիմության մասով առայժմ բան չեմ կարող ասել, սակայն հարկ եմ համարում Զատուլինի հիշողությունը թարմացնել, քանզի, ըստ երևույթի, նա մոռացել է, թե ինչպես ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, օր ու արև չէր տալիս իշխանություններին, կամ միգուցե հիշեցնե՞մ թե ինչպես մենք բոլորս և հատկապես պարոն Ծառուկյանը շարունակական ենթարկվում էինք զանգվածային քաղաքական հետապնդումների, թե կարող է Զատուլինը մոռացե՞լ է, թե ինչպես Ծառուկյանը իր սկզբունքները չդավաճանելով՝ գնաց բանտ։

Եվ ամենակարևորը՝ մինչև էս վերջերս պարոն Զատուլինի մոտ երբեք չի եղել կասկած Ծառուկյանի սկզբունքայնության մեջ՝ ինչը հենց Զատուլինը բազմաթիվ անգամ ընգծել է, մեկել հիմա իր մոտ նոր կարծիքներ են առաջացել, քանզի ՜ ըստ երևույթի «коньюктура» է փոխվել։

Հ՞ն, պարոն Զատուլին, հիմա ո՞վ է «коньюктурщик»»։

Լրահոս

Դիտել ավելին