Կարևոր իրադարձություններ

Զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք (լուսանկարներ)

24 Հունիս, 2021 18:30
Զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք (լուսանկարներ)

Հունիսի 24-ին 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկի հատուկ նշանակության ստորաբաժանման անձնակազմն անցկացրել է գործնական պարապմունք։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Բարձրլեռնային բարդ տեղանքում զինծառայողները ներդաշնակ գործողություններով կատարել են առաջադրված մարտական խնդիրը․ ոչնչացրել են պայմանական հակառակորդի կենդանի ուժն ու կրակակետերը և զբաղեցրել նպաստավոր դիրքեր։ Հրամանատարությունը բարձր է գնահատել ստորաբաժանման զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին