Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին

24 Հունիս, 2021 16:31
Ադրբեջանցի զինծառայողները սպառնացել են հայ-ադրբեջանական սահմանին իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը տեղեկացնում է, որ ադրբեջանցի զինծառայողները մահվան սպառնալիքներ են հնչեցրել Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանի մոտ իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողների հասցեին:

Այդ մասին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնել է թվիթերյան գրառմամբ:

«Դատապարտում ենք լրագրողների նկատմամբ այդ անընդունելի արարքը»,- նշված է գրառման մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին