Կարևոր իրադարձություններ

Հունիսի 24-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

24 Հունիս, 2021 13:43
Հունիսի 24-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 24-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+40 աստիճան։ Հունիսի 24-29-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ՝ տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 5-10 մ/վ: Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Լրահոս

Դիտել ավելին