Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Գազամատակարարման անջատումներ կլինեն․ «Գազպրոմ Արմենիա»

24 Հունիս, 2021 12:26
Գազամատակարարման անջատումներ կլինեն․ «Գազպրոմ Արմենիա»

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 23-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 24-ը՝ ժամը 19:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքի, Լեռնաձոր, Խաչինա գյուղերի գազասպառողների և «Զանգեզուրի պղնձամոլիբդինային կոմբինատ» ՓԲԸ-ի գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը:

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հունիսի 25-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի, Բաթումի, Վարդանանց, Նալբանդյան, Զորյան, Ֆիդայինների, Լանջային փողոցներով և Տիգրան Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Լրահոս

Դիտել ավելին