«Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանաիշ է արձանագրվել»,- կառավարության այսօրվա նիստին կարևոր լուր հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
ՊԵԿ նախագահ Էդարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թիվը կազմել է 635 հազար:
«Այս ցուցանիշն աննախադեպ է», - ասաց նա:
ՊԵԿ նախագահի խոսքով՝ աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամուտի չափը՝ կազմելով 134,7 միլիարդ դրամ:
«Աաշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը սովորաբար գրանցվում է սեպտեմբերին, հետևաբար ակնկալում ենք, որ այդ ամսին Հայաստանում կգրանցվի շատ ավելի բարձր ցուցանիշ»,- հավելեց Փաշինյանը։