Կարևոր իրադարձություններ

Հայաստանում աշխատատեղերի թվի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց կարևոր լուրով

24 Հունիս, 2021 11:14
Հայաստանում աշխատատեղերի թվի նոր ցուցանիշ է արձանագրվել. Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց կարևոր լուրով

«Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանաիշ է արձանագրվել»,- կառավարության այսօրվա նիստին կարևոր լուր հայտնեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թիվը կազմել է 635 հազար:

«Այս ցուցանիշն աննախադեպ է», - ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամուտի չափը՝ կազմելով 134,7 միլիարդ դրամ:

«Աաշխատատեղերի ամենաբարձր ցուցանիշը սովորաբար գրանցվում է սեպտեմբերին, հետևաբար ակնկալում ենք, որ այդ ամսին Հայաստանում կգրանցվի շատ ավելի բարձր ցուցանիշ»,- հավելեց Փաշինյանը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին