Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    571
    585

  • RUB

    6,53
    6,77

Կարևոր իրադարձություններ

 

Քիրաջյանը 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածից 420 դոլար հատկացնում է Հայրենիքին. հանդիպում Արցախում

24 Հունիս, 2021 10:35
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
Քիրաջյանը 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածից 420 դոլար հատկացնում է Հայրենիքին. հանդիպում Արցախում

«Այսօր հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին, ով, ունենալով համեստ վաստակ, իր պարտքն է համարել վերջին երեք տասնամյակների ընթացքում տարին երկու անգամ պարտադիր այցելել Հայրենիք։ Եվ հերթականը, ինչպես ինքն է ասում, չէր կարող հետաձգել»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նա նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի այն եզակի նվիրատուներից է, որ 29 տարի շարունակ ամեն ամիս իր վաստակածի զգալի մասը՝ 420 ԱՄՆ դոլար, հատկացնում է Հայրենիքի զորացման գործին։

 

«Լևոնի նվիրումը բոլոր ժամանակների հայի համար, կարծում եմ, բնութագրական է, քանի որ Հայրենիքին ծառայելիս ո՛չ տարածական հեռավորությունը և ո՛չ էլ ունեցած կարողության չափը չեն կարող սահմանափակող գործոններ լինել:

Որպես Արցախի իշխանությունների գնահատանքի դրսևորում՝ 2019թ.-ին Լևոն Քիրաջյանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով»,-գրել է Հարությունյանը:

Լրահոս

Դիտել ավելին