Կարևոր իրադարձություններ

Ոսկեհատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվել է անասնակեր

24 Հունիս, 2021 09:43
Ոսկեհատ գյուղում հրդեհ է բռնկվել. այրվել է անասնակեր

Հունիսի 23-ին, ժամը 19:19-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհատ գյուղի Սարդարապատ փողոցի վեջնամասում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:38-ին, մարվել՝ 19:43-ին: Մոտ 150 քմ տարածքում այրվել է կուտակված անասնակեր:

 

Լրահոս

Դիտել ավելին