Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում. «Ժողովուրդ»

24 Հունիս, 2021 08:25
Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Իշխանությունները կանգնած են խնդրի առջեւ եւ պետք է առաջիկայում Արտաքին գործերի նախարարությունում նախարարի եւ փոխնախարարների նշանակումներ կատարեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս թեմայի հետ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բուռն քննարկումներ են:

Բանն այն է, որ նախարար պետք է նշանակվի այնպիսի մարդ, որը ընդունված կլինի ռուսական կողմից: Հիմա Նիկոլ Փաշինյանը փնտրտուքների մեջ է եւ փնտրում է անգամ թիմից դուրս մարդկանց, որին կկարողանա այդ պաշտոնին նշանակել: Ինչպես նշեցինք, խնդիրը միայն նախարարի նշանակումով չի սահմանափակվում. նախարարությունում թափուր են նաեւ փոխնախարարների հաստիքները, եւ այդտեղ եւս պետք է համապատասխան նշանակումներ կատարվեն:

Այժմ թիմում քննարկումներ են, եւ միգուց պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատգամավորական մանդատի փոխարեն զբաղեցնի նախարարի կամ փոխնախարարի պաշտոնը: Այս հարցով թիմում քննարկումները դեռեւս չեն ավարտվել, փնտրտուքները շարունակվում են»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Դիտել ավելին