Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    494

  • EUR

    575
    589

  • RUB

    6,58
    6,82

Կարևոր իրադարձություններ

 

Նիդեռլանդների խորհրդարանը հակաադրբեջանական բանաձև է ընդունել

24 Հունիս, 2021 00:21
Նիդեռլանդների խորհրդարանը հակաադրբեջանական բանաձև է ընդունել
Նիդեռլանդների խորհրդարանն այսօր հակաադրբեջանական մի բանաձև է ընդունել։ Նիդեռլանդներում ՀՀ դեսպանության ֆբ-ի էջից տեղեկանում ենք, որ խորհրդարանը կոչ է անում կառավարությանը Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդեռլանդների հավաքանի հաղթանակի դեպքում Բաքու կառավարական պատվիրակություն չուղարկել, եթե հաջորդ խաղն այնտեղ անցկացվի։

Դեսպանությունը գրում է․

«Հունիսի 22-ին Նիդերլանդների վարչապետի հետ առաջիկա ԵՄ գագաթաժողովի շուրջ քննարկումների արդյունքում երկրի խորհրդարանն այսօր բանաձև է ընդունել, որով կոչ է անում կառավարությանն Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը Նիդերլանդների հավաքանի հերթական հաղթանակի դեպքում Բաքվում հաջորդ խաղի անցկացման պարագայում զերծ մնալ Ադրբեջան մեկնելուց՝ ի նշան Ադրբեջանի իշխանությունների կողմից զինադադարի ռեժիմի խախտման, հայ ռազմագերիներին հայրենադարձելու հրաժարումի և Բաքվում հայ զոհված զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակի բացման անընդունելության։
Բանաձևում մասնավորապես ասվում է.
«Պալատը,
Լսելով քննարկումները,
Արձանագրելով, որ ի խախտումն Լեռնային Ղարաբաղում 2020թ. քառասնօրյա պատերազմում զինադադարի համաձայնության և միջազգային իրավունքի,
դեռևս 200-ից ավել հայ ռազմագերիներ են պահվում Բաքվում,
որտեղ նաև բացվել է զոհված հայ զինվորների սաղավարտներով «ռազմական ավարի» պուրակ։
Ի նկատի ունենալով ռազմաքաղաքական իրավիճակը, կոչ է անում կառավարությանը՝ Բաքու չուղարկել կառավարական պատվիրակություն, այն պարագայում, եթե Նիդերլանդների հավաքականը խաղ անցկացնի Բաքվում»։

Լրահոս

Դիտել ավելին