Կարևոր իրադարձություններ

Առաջարկել ենք մի քանի տարբերակներ, սակայն Startup-ի կազմակերպիչները մերժել են մեր առաջարկները․ Ռոմանոս Պետրոսյան

23 Հունիս, 2021 23:35
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Առաջարկել ենք մի քանի տարբերակներ, սակայն Startup-ի կազմակերպիչները մերժել են մեր առաջարկները․ Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

«Կարեւոր !!!

Sevan Startup Summit 2021-ի անցկացման վայրի եւ միջոցառման հնարավոր չեղարկման պատճառների հետ կապված՝ մինչ պաշտոնական հաղորդագրության տարածումը, շատ հակիրճ տեղեկացնում եմ, որ ի սկզբանե միջոցառման կազմակերպիչներին մերժվել է նմանատիպ մասշտաբային միջոցառման անցկացումն իրականացնել Սեւան Ազգային Պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարեւանությամբ՝ համանուն արգելավայրի տարածքում եւ փոխարենն առաջարկվել է Սեւանի ափին մի քանի այլ տարածքներ, ինչից վերջիններս կտրականապես հրաժարվել են։
Հարցը եւս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո կազմակերպիչներին այնուամենայնիվ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել, սակայն մի շարք սահմանափակումներով՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով եւ արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով։
Այդ մասին վերջիններս իրազեկվել են նաեւ պաշտոնական գրությամբ։
Այդ առաջարկից կազմակերպիչները եւս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումների ռեժիմում հնարավոր չի իրականացնել։
Այդպիսով՝ հարցը համարվել է փակված, սակայն Սեւանի ափին, ՇՄՆ «Սեւան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ, միջոցառման իրականացման առաջարկը մնում է ուժի մեջ։
Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ շահագրգիռ շրջանակներին թյուրընկալման մեջ գցելուց։
Շնորհակալություն։
Հ.Գ. Քիչ ուշ նաեւ պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»։
 
 
 
 
 

 

Լրահոս

Դիտել ավելին