Կարևոր իրադարձություններ

Չտարածեք իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ այս ամենը արեցիք դուք․ ավագանու անդամը՝ քաղաքապետարանին

23 Հունիս, 2021 22:50
Հեղինակ՝ Լիլիթ Կիրակոսյան
Չտարածեք իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ այս ամենը արեցիք դուք․ ավագանու անդամը՝ քաղաքապետարանին

Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լիլիթ Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հորդորում եմ քաղաքապետարանին, որ այսուհետ լինի իրապես հետևողական, որպեսզի համայքային հողը չբռնազվթվի ինքնակամ շինության անվան տակ ոչ մի քաղաքացու կողմից, իսկ արդեն իսկ բռնազավթված տարածքները պետք է շատ արագ ապամոնտաժվեն...
Նաև հորդորում եմ, որ նմանատիպ գործերը ծածկելու համար ոչ մի պատճառաբանություն չբերեն՝ թե բա բանդաները չէին թողնում և ոստիկանները վախեցան....
Այսօր ինքս ականատես եղա ոստիկանների հետևողական աշխատանքին, և ուզում եմ շնորհակալություն հայտնել հավուր պատշաճ հասարակական կարգը պահպանելու համար:
Սիրելի քաղաքապետարան, խնդրանքս է, որ մի քանի օրվա ընթացքում վերակգնեք վնասված գազոնապատ տարածքները և չտարածեք իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, որ այս ամենը արեցիք դուք. այս ամենը արդյունքն է բարեխիղճ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետևողականության»:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին