Կարևոր իրադարձություններ

Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

23 Հունիս, 2021 21:51
Հրդեհ հեռուստաաշտարակի մոտակայքում. հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ

Հունիսի 23-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական տարածքում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 5 հա բուսածածկ տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։58-ին, մարվել՝ 21։37-ին։

 

Լրահոս

Դիտել ավելին