Կարևոր իրադարձություններ

Ողբերգական դեպք Երևանում. Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

23 Հունիս, 2021 20:04
Ողբերգական դեպք Երևանում. Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ ձորից փրկարարները մեծ դժվարությամբ դուրս են բերել տղամարդու դի

Այսօր՝ հունիսի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության  փրկարար ծառայության 911 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հրազդան կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու հարևանությամբ՝ ձորում՝ անանցանելի վայրում տղամարդու դի կա:

Փրկարարները  մեծ դժվարությամբ դին տեղափոխեցին անվտանգ վայր և այս պահին էլ տեղում աշխատում է դատական բժիշկը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են  մահացածի ինքնությունը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին