Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացում. Զախարովա

23 Հունիս, 2021 19:45
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը կարող է ներգրավվել ԼՂ-ում փախստականների վերադարձի ապահովման գործընթացում. Զախարովա

Հունիսի 28-ին Մոսկվա կժամանի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին և կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«Հանդիպման ժամանակ կողմերը կքննարկեն հարցերի լայն շրջանակ, ներառյալ փախստականների, ներքին տեղահանվածների և քաղաքացիություն չունեցող անձանց միջազգային պաշտպանության վերաբերյալ հարցերը:

Նախատեսվում է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը ներգրավել Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում փախստականների ու ներքին տեղահանվածների վերադարձի ապահովման գործընթացին, միջազգային հանրության ջանքերը կենտրոնացնել սիրիացիների հայրենադարձման, ինչպես նաև Դոնբասից փախստականներին  ու ներքին տեղահանվածներին աջակցելու խնդիրներին»,- հայտնել է Զախարովան:

 

Լրահոս

Դիտել ավելին