Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.06 դրամով. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

23 Հունիս, 2021 19:36
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.06 դրամով. Կենտրոնական բանկը սահմանել է նոր փոխարժեքներ

Հունիսի 23-ի դրությամբ՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմել է 512.01 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 1.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 

Եվրոյի փոխարժեքն աճել է 1.61 դրամով և կազմել 611.34 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով և կազմել 7.05 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.19 դրամով և կազմել 714.82 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 60.49 դրամով և կազմել 29219.99 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.63 դրամով և կազմել 427.51 դրամ: Պլատինի գինն աճել է 244.40 դրամով և կազմել 17399.81 դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին