Կարևոր իրադարձություններ

Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կվերսկսվի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո․ Ադրբեջանի փոխվարչապետ

23 Հունիս, 2021 19:20
Եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կվերսկսվի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո․ Ադրբեջանի փոխվարչապետ

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները կշարունակի Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, գրում է Hetq.am-ը։ 

«Ինչպես գիտեք, Հայաստանում ընթանում է ընտրական գործընթաց, ձևավորվում է նոր կառավարություն։ Կարծում եմ, որ նոր կառավարության ձևավորումից հետո, եռակողմ աշխատանքային խումբը կշարունակի իր գործունեությունը։ Մինչ այս պահը տեղի ունեցած հանդիպումներին ցուցաբերվել է կառուցողական մոտեցում»,- ասել է Մուստաֆաևը։

 

Լրահոս

Դիտել ավելին