Կարևոր իրադարձություններ

Վաղարշակ Հարությունյանն ու Հայկ Չոբանյանինը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

23 Հունիս, 2021 18:58
Վաղարշակ Հարությունյանն ու Հայկ Չոբանյանինը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր, ճշգրտել և ուղենշել համատեղ ջանքերով ոլորտի արդյունավետ և նպատակային կատարելագործմանը միտված աշխատանքային քայլերը։ Նրանք վերստին կարևորել են ռազմարդյունաբերության ոլորտում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հնարավորություններն ուսումնասիրելու և հայրենական արտադրությունը խթանելու ուղղությամբ տարաժամկետ  հավակնոտ և հեռանկարային ծրագրերի մշակումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին