Կարևոր իրադարձություններ

Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ներգրավված սուբյեկտների քայլերին դատախազությունը նախաձեռնելու է գործընթաց. Գոռ Աբրահամյան

23 Հունիս, 2021 18:50
Հեղինակ՝ Գոռ Աբրահամյան
Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ներգրավված սուբյեկտների քայլերին դատախազությունը նախաձեռնելու է գործընթաց. Գոռ Աբրահամյան

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերահաշվարկի գործընթացում առանձին ընտրատեղամասերում տեղ գտած անհամապխատասխանությունների վերաբերյալ:

Ուզում եմ հայտնել, որ ՀՀ դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում:

Չսպասելով ընտրական հանձնաժողովների կամ ընտրություններում ներգրավված սուբյեկտների քայլերին՝ ՀՀ դատախազությունը բոլոր այն հրապարակումները, որոնցում առերևույթ առկա են կամ կարող են առկա լինել հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, պարտադիր կերպով նախաձեռնելու է քրեադատավարական ընթացակարգով դրանց պատշաճ ստուգման և իրավական գնահատական տալու գործընթաց»:

 

Լրահոս

Դիտել ավելին