Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը

23 Հունիս, 2021 18:20
Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը՝ հղելով իր շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

«Մաղթում եմ Ձեզ մեծ հաջողություններ պետական բարձր պաշտոնում՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդի բարեկեցության և բարգավաճման»,- մասնավորապես նշվում է Թուրքմենստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

 

Լրահոս

Դիտել ավելին