Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Պատրաստ եմ առավելագույնս նպաստել երկու պետությունների միջև համագործակցության հետագա զարգացմանը. Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին

23 Հունիս, 2021 18:05
Պատրաստ եմ առավելագույնս նպաստել երկու պետությունների միջև համագործակցության հետագա զարգացմանը. Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Արմեն Սարգսյանին

Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից:

Ուղերձում մասնավորապես նշվում է.

«Ձեր երկարամյա անձնուրաց աշխատանքը տարբեր ասպարեզներում՝ գիտությունից մինչև դիվանագիտություն և քաղաքականություն, միշտ եղել է Ձեր երկրին և ժողովրդին անկեղծ ծառայելու օրինակ:

Այս դժվարին պահին առանձնակի արժեք են ներկայացնում այն փոխադարձ վստահությունն ու անշահախնդիր բարեկամությունը, որոնք պատմականորեն կապում են Բելառուսն ու Հայաստանը: Համոզված եմ, որ այս ամուր հիմքի վրա մենք կկարողանանք լիարժեքորեն իրացնել հայ-բելառուսական հարաբերությունների ներուժը և ընդլայնել համատեղ գործունեությունը ինտեգրացիոն ծրագրերի շրջանակներում:

Պատրաստ եմ առավելագույնս նպաստել երկու պետությունների միջև համագործակցության հետագա զարգացմանը՝ ի նպաստ մեր քաղաքացիների»:

 

Լրահոս

Դիտել ավելին