Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Հայ-ղազախական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցությանը. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևը

23 Հունիս, 2021 17:42
Հայ-ղազախական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կնպաստեն փոխշահավետ համագործակցությանը. Արմեն Սարգսյանին շնորհավորել է Նուրսուլթան Նազարբաևը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Դուք առաջնորդի, հայրենասերի փայլուն օրինակ եք, ով իր մեծ ավանդն է բերում Հայաստանի կայուն զարգացման գործում:

Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդական բարեկամական հարաբերությունները ապագայում ևս կնպաստեն երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասված է Նուրսուլթան Նազարբաևի ուղերձում:

Ղազախստանի առաջին նախագահը Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում: 

Լրահոս

Դիտել ավելին