Կարևոր իրադարձություններ

Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ է բացվել

23 Հունիս, 2021 15:41
Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ է բացվել

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ներկա է գտնվել Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը, որին մասնակցել են նաև ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ, այլ հյուրեր։ Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից։

Շիրակի մարզի բնակիչները գրասենյակի գործունեության արդյունքում կկարողանան մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն, ինչպես ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, այնպես էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում:

Ծառայությունները կմատուցեն տվյալ կառույցների արդեն փորձառու մասնագետները։
Գրասենյակը կգործի ՀՀ արդարադատության նախարարության կողմից՝ Հայփոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Այն տեղակայված է Գյումրու կայարանամերձ հրապարակի Հայփոստի 3102 փոստային բաժանմունքի տարածքում։

 

Լրահոս

Դիտել ավելին