Կարևոր իրադարձություններ

Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

23 Հունիս, 2021 15:10
Լավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը

Հունիսի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ադրբեջանցի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի միջև: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ կայքը:

Նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների տարածաշրջանային և միջազգային արդիական հարցեր։

«Անդրադարձ է կատարվել մի շարք թեմաների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման համատեքստում: Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի կարևոր ներդրումը՝ տարածաշրջանի հետկոնֆլիկտային զարգացման գործում։»

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա շփումների մասին՝ արտաքին գործերի նախարարությունների միջոցով:

 

Լրահոս

Դիտել ավելին