Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    486,5
    496,5

  • EUR

    578
    592

  • RUB

    6,64
    6,88

Կարևոր իրադարձություններ

 

«Հայաստան» դաշինքի նշած ընտրատեղամասում կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի. Իոաննիսյան

23 Հունիս, 2021 12:41
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
«Հայաստան» դաշինքի նշած ընտրատեղամասում կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի. Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստան» դշինքը մեծ աղմուկ է բարձևացրել 23/47 տեղամասի շուրջ (թե բա վեհաշվարկի արդյունքում ձայները տասնապատկվել են)։
Իրականում այդ տեղամասի մասին առաջինը բարձրաձայնել է «Անկախ դիտորդը» և դիմել ԿԸՀ։ Որևէ կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի։
Այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել է 802 հոգի, բայց բոլոր ուժերի ձայների ձայների ու անվավերների գումարը գալիս էր 712։ «Հայաստան» դաշինքի դաշտում գրվել էր 10 քվե, այնինչ պետք է լիներ 100 (և այդ դեպքում թվերը կբռնեին)։
Տեղամասի արձանագրության մեջ այդ դաշինքի դիմաց գրված էր 100 քվե, ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներում` 10։ Ակնհայտ է, որ սա մուտքագրման վրիպակ է, այնպես, ինչպես եղել է մի շարք այլ տեղամասերում։
Նույն կերպ, օրինակ, 4/2 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 390 քվե, բայց ԿԸՀ-ի հրապարակած թվերում գրված էր 39 քվե: Այդ թիվը ևս ճշտվել է ու վերականգնվել:
Հիշեցնեմ, որ երեկ առավոտյան հայտարարցինք, որ մուտքագրմամ վրիպակների արդյունքում պակասել է ՔՊ-ի մոտ 2000 ձայն ու «Հայաստան» դաշինքի մոտ 700 ձայն։ Այդպիսի վրիպակներ մենք հայտնաբերել էինք 4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31 և 35/30 տեղամասերում։ Նման վրիպակներ միշտ էլ լինում, բայց դրանք անխուսափելիորեն վերացվում են արձանագրությունների վերամուտքագրման ընթացքում՝ նախքան վերջնական արդյունքները:

 

Լրահոս

Դիտել ավելին