Կարևոր իրադարձություններ

Միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու ենք խորհրդարան. Արթուր Վանեցյան

23 Հունիս, 2021 12:22
Միանշանակ իմ թիմին մենակ չեմ թողնի, գնալու ենք խորհրդարան. Արթուր Վանեցյան

Ընտրությունների արդյունքները սպասելի չէին, բայց ունենք այն, ինչ ունենք: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Եթե որոշում կայացվի, որ դաշինքը, ի վերջո, վերցնելու է մանդատները և գնալու է խորհրդարան, ես միանշանակ իմ թիմին չեմ թողնելու մենակ, գնալու եմ խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար»,-ընդգշեց Վանեցյանը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին