Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

ՔՊ-ի ձայները հաշվելիս 3 տեղամասում մոռացել են վերջում 0 ավելացնել․ Արայիկ Հարությունյան

23 Հունիս, 2021 11:11
Հեղինակ՝ Արայիկ Հարությունյան
ՔՊ-ի ձայները հաշվելիս 3 տեղամասում մոռացել են վերջում 0 ավելացնել․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է քվեների հաշվարկից ընդդիմության բողոքներին՝ գրելով.

«Երեկ երեկոյան մամուլը կրկին աղմկոտ էր: Պարզվեց, որ քաղաքական ուժերից մեկի ձայների տարբերությունը կոնկրետ մեկ տեղամասում շուրջ տասը անգամ էր՝ ի վնաս այդ քաղաքական ուժի: Այսինքն՝ քաղաքական ուժը ստացել էր Y քանակությամբ ձայն, բայց պետք է լիներ Yx10: Ու կրկին մեղադրանքներ իշխանությանը, թե նեղացնում եք ընդդիմությանը, կեղծել եք և այլն:

Այնինչ նման տեխնիկական խնդիրներ արձանագրվել են նաև մեր դեպքում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները հաշվարկելիս առնվազն երեք տեղամասում: 4/2 տեղամասում մոռացել էին ավելացնել զրո, և 390-ի փոխարեն մուտքագրվել էր 39, 4/3-ում 409-ի փոխարեն՝ 49, 4/44-ում 281-ի փոխարեն՝ 28:

Խնդրում եմ բոլորին հրաժարվել զուգահեռ իրականություն ստեղծելուց, ավելորդ չեղած աղմուկ բարձրացնելուց: Հանրության մեջ ավելորդ լարումը յուրաքանչյուր անհատին վնաս է հասցնում»:

Լրահոս

Դիտել ավելին