Կարևոր իրադարձություններ

Ոստիկանների գործուն աջակցությամբ ապամոնտաժել են գիշերը տեղադրված կրպակները․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

23 Հունիս, 2021 09:37
Ոստիկանների գործուն աջակցությամբ ապամոնտաժել են գիշերը տեղադրված կրպակները․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)

Հունիսի 23-ի երեկոյան, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ մի շարք հասցեներում ապամոնտաժվել են ապօրինի շինություններ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից:

«Աջափնյակ վարչական շրջանի Հալաբյան, Մարգարյան և Հասրաթյան փողոցներում Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումները, ՀՀ ոստիկանության ուժերի գործուն աջակցությամբ ապամոնտաժել են համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:

Ինքնակամ կառուցված կրպակներ են քանդվել նաև Շենգավիթ վարչական շրջանում: Որոշ հասցեներում ինքնակամ կառույնցների սեփականատերերը խոստացել են խիստ սեղմ ժամկետներում սեփական միջոցներով քանդել ապօրինի կառույցները:

Հանրային շահի անտեսմամբ ապօրինաբար կառուցված շինությունների ապամոնտաժման գործընթացը շարունակական է լինելու:

Երևանի քաղաքապետարանը կրկին հորդորում է հարգել օրենքը և զերծ մնալ հանրության շահը ոտնահարող գործողություններից»,- ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին