Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ է. «Իրավունք»

23 Հունիս, 2021 08:45
Սամվել Բաբայանն իրեն պաշտպանության նախարար տեսնո՞ւմ է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Շրջանառվում են լուրեր, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, որն Արցախում աչքի ընկավ նախ՝ բացահայտ սորոսականների հետ դաշինքով, իսկ պատերազմի օրերին ամեն մի տարօրինակությամբ, հնարավոր է, որ Աննա Հակոբյանի հետ սերտ կապերի հաշվին նշանակվի ՀՀ պաշտպանության նախարար: Բայց այդ դեպքում հարց է ծագում՝ ի՛նչ է լինելու Վաղարշակ Հարությունյանի հետ, որ, ընդունված է համարել, որ սերտ կապեր ունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, և, համաձայն տարաբնույթ խոսակցությունների, ռուսների այն երաշխիքն է, որ հայաստանյան բանակին անցանկալի ուղղություններով չեն տանի: Իսկ այդպես կարող է լինել, եթե ռուսամետ համարվող Հարությունյանինփոխարինելու գա սորոսա­կանների հետ դաշինքի մեջ մտած Բաբա­յանը:

«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով պաշտպանության  նախարարի պաշտոնին նշանակվելու մասին լուրերին, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց.

- Ինձ որևէ մեկը առաջարկ չի արել, նման խոսակցություն անգամ չի եղել:

Բայց ահա նման առաջարկի թեմա­յով ֆլեշմոբ են սկսել նաև Ձեր կողմնակիցները:

-Ես, անկեղծ, տեղյակ չեմ, թե ով­քեր են շահագրգռված և ինչքա­նով են անկեղծ: Արցախցիների մեծ մասի ցանկությունն է դա, բայց ցանկությունը մեկ բան է, առաջարկ ստանալը՝ լրիվ այլ: Այս պահին նման առաջարկ չի եղել:

-Եթե նման առաջարկ այնուա­մենայնիվ լինիկընդուն՞եք:

-Եթե կլինի, ապա կմտածեմ:

-Պարոն Բաբայա՛նխնդրում ենք նա­և Ձեր դիտարկումը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի հետ կապված:

-Ես դա սխալ եմ համարում, և դրա մասին ես կբարձրաձայնեմ վաղը: Արա­յիկ Հարությունյանի հրաժարականի դեպքում Արցախում քաոս կսկսվի:

-Նման հարց ևսինչո՞ւ մեր ԶՈԻ-նհամարժեք պատասխան տալով հետ չշպրտեց թշնամուներբ նոր-նոր էր փոր­ձում սողոսկել դեպի Սև լիճ:

-Հայաստանը բանակ չունի, պետք է բանակ ունենանք: Քանի չենք հասել դրան, թշնամին հա էլ ոտնձգություններ է անելու:

-Այսօր մենք բանակ չունե՞նքըստ Ձեզ:

-Ես դա բազմիցս եմ ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին