Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    577
    593

  • RUB

    6,67
    6,91

Կարևոր իրադարձություններ

 

Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Juke» և «Lexus RX350» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

23 Հունիս, 2021 00:23
Իսակովի պողոտայում բախվել են «Nissan Juke» և «Lexus RX350» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Հունիսի 22-ին, ժամը 22։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Nissan Juke» (վարորդ՝ Մ․ Թ․) և «Lexus RX350» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

«Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Մ․ (ծնված 2005 թ․) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

Լրահոս

Դիտել ավելին