Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Փրկարարներն «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Հրազդան գետից

23 Հունիս, 2021 00:05
Փրկարարներն «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել Հրազդան գետից

Հունիսի 22-ին, ժամը 18։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորեայի ձորի մոտակայքում ավտոմեքենա է արգելափակվել Հրազդան գետում։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել գետից։

Լրահոս

Դիտել ավելին