Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    487

  • EUR

    560,5
    576,5

  • RUB

    6,44
    6,68

Կարևոր իրադարձություններ

 

Որոշ եկեղեցականների խոսույթը, Հայաստանի ժողովրդի մեծամասնությանը վիրավորելը, պիտակավորելը ոչ մի լավ տեղ չեն տանելու. Վահագն Ալեքսանյան

22 Հունիս, 2021 23:14
Հեղինակ՝ Վահագն Ալեքսանյան
Որոշ եկեղեցականների խոսույթը, Հայաստանի ժողովրդի մեծամասնությանը վիրավորելը, պիտակավորելը ոչ մի լավ տեղ չեն տանելու. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Որոշ եկեղեցականների խոսույթը, Հայաստանի ժողովրդի մեծամասնությանը վիրավորելը, պիտակավորելը ոչ մի լավ տեղ չեն տանելու։

Ես չգիտեմ, թե կոնկրետ ի՞նչն է այդ եկեղեցականներին ստիպել այս ընտրություններում սատարել կոնկրետ թեկնածուի, չգիտեմ նաև, թե կոնկրետ ի՞նչն է ստիպում այսպես ատել քրիստոնյա հայ ժողովրդին, բայց կարծում եմ, որ այդ եկեղեցականների հետ պիտի հրատապ բացատրական զրույց անցկացվի ու եթե այդ բացատրական զրույցը իր նպատակին չծառայի, ապա այդ եկեղեցականները չպիտի հնարավորություն ունենան այսպես նսեմացնելու Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու անունը, ինչը անում են՝ նրա սպասավորի դիրքերից ժողովրդին անպատվելով ու անիծելով։

Աստված պահապան Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին