Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    493

  • EUR

    573,5
    587,5

  • RUB

    6,59
    6,83

Կարևոր իրադարձություններ

 

Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

22 Հունիս, 2021 22:43
Հրդեհ Նորք-Մարաշ վարչական շրջանում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ

Հունիսի 22-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ «Նարե» հյուրանոցի մոտակայքում, այրվում է խոտածածկույթ։ Այս մասին հայտնում են ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ժամը 16։47-ին հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր է մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։12-ին, մարվել՝ 17։29-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։

Լրահոս

Դիտել ավելին