Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է

22 Հունիս, 2021 22:12
Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Իշբաշարանը հայտնել է, որ այդ նախկին նախարարի՝ Օղուզհան Ասիլթյուրքի իրական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, ուղղակի նա 34 տարեկանում դիմել է դատարան և փոխել իր անուն ազգանունը:

Նշվում է, որ 52 տարի առաջ կատարած անվանափոխությամբ Օղուզհան Ասիլթյուրքի քաղաքական կարիերան սկսել է վերելք ապրել: 

«Շատ լավ, կրոնափոխ լինելով կարող ես մուսուլման դառնալ, անուն-ազգանունդ էլ կարող ես փոխել, սակայն ազգը, որին դու պատկանում ես, չի փոխվում, ամաչելու ոչինչ չկա»,-գրել է Իշբաշարանը: 

Նշվում է, որ թուրքական ազգայնական «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ 86-ամյա Օղուզհան Ասիլթյուրքը Էրդողանի մերձավորն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

 

Լրահոս

Դիտել ավելին