Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    485,5

  • EUR

    561,5
    575,5

  • RUB

    6,4
    6,64

Կարևոր իրադարձություններ

 

Մեծ Բրիտանիան կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից հետո վերականգնման գործընթացում

22 Հունիս, 2021 21:30
Մեծ Բրիտանիան կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից հետո վերականգնման գործընթացում

Միացյալ Թագավորության կառավարությունն արձագանքել է ռազմական ավարի «պուրակի» ստեղծմանը՝ հայտարարելով, որ «Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից  հետո վերականգնման գործընթացում»: Բաքվի ռազմական ավարի «պուրակը» պարզապես խրախուսում և սերմանում է ատելություն: Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետի՝ հակամարտություններում սեռական բռնությունների կանխարգելման հարցում հատուկ ներկայացուցիչ, լորդ Թարիք Ահմեդը որպես Մարդու իրավունքների պաշտպանության գծով պետնախարար, պատասխանել էր լորդ Ալթոնի նամակին: Նա մասնավորապես գրել էր.

«Միացյալ Թագավորության կառավորությունը տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից հետո Բաքվում Ալիևի կողմից վերջերս բացված ռազմական ավարի «պուրակի» մասին: Փետրվարին տարածաշրջան կատարած այցի ժամանակ եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարը Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին կոչ էր արել զերծ մնալ հռետորաբանությունից և այն գործողություններից, որոնք կարող են սրել լարվածությունը: Մենք շարունակում ենք մեր մտահոգությունը հայտնել համապատասխան կառավարություններին:

Ցանկանում եմ վստահեցնել, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի ՀՀ կառավարությանը հակամարտությունից  հետո վերականգնման գործընթացում: Մենք կշարունակենք խրախուսել երկու կողմերին՝ առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո՝ հիմնախնդիրը խաղաղ, կայուն և բանակցությունների միջոցով կարգավորելու համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին