Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    488,5
    497,5

  • EUR

    576,5
    592,5

  • RUB

    6,63
    6,87

Կարևոր իրադարձություններ

 

Թուրքիայում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

22 Հունիս, 2021 21:05
Թուրքիայում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Այսօր Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 01:14-ի սահմաններում։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 11 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 40 կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Բոդրումում, Քուշադասըում, Մարմարիսում, Դիդիմում և Այդընում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։

Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 5․5 բալ։

Լրահոս

Դիտել ավելին