Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485,5
    494,5

  • EUR

    576
    590

  • RUB

    6,6
    6,84

Կարևոր իրադարձություններ

 

Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց․ նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել․ Արմեն Գրիգորյան

22 Հունիս, 2021 19:02
Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, շատ արագ գերիների հարցը լուծվեց․ նա ավելի շատ ցանկություն ուներ մեր քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծել․ Արմեն Գրիգորյան

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, «Ազատության» եթերում, անդրադառնալով գերիների հարցին, հայտարարել է, որ եղել են պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել և խնդիրներ ստեղծել։

«Մայիսի 27-ից առաջ գերիների հարցը երկար ժամանակ չէր լուծվում: Երբ Արա Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցն արագ լուծվեց: Լինելով պաշտոնյա՝ նա մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, չունենք: Երբ հրաժարական տվեց, նաև հնարավորություն ստեղծվեց հարցն արագ լուծելու», - ասել է Արմեն Գրիգորյանը:

Հարցին՝ ԱԳ նախկին նախարարը ստո՞ւմ էր՝ ԱԽ քարտուղար պատասխանեց․ «Ոչ միայն ստում էր, այլև տորպեդահարում: Նա ցանկություն չուներ ՀՀ անվտանգության հարցեր լուծելու, ավելի շատ քաղաքական թիմի համար խնդիրներ ստեղծելու ցանկություն ուներ»։

Լրահոս

Դիտել ավելին