Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    479
    486

  • EUR

    563
    577

  • RUB

    6,43
    6,67

Կարևոր իրադարձություններ

 

Երևանի փողոցներից մեկն այսուհետ կրում է բարերար Հրանտ Վարդանյանի անունը

22 Հունիս, 2021 18:48
Երևանի փողոցներից մեկն այսուհետ կրում է բարերար Հրանտ Վարդանյանի անունը

Երեւանի ավագանին իր այսօրվա նիստում որոշում կայացրեց Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ՝ «Հրանտ Վարդանյան փողոց»։

Որոշման մեջ նշվում է, որ Երևանի քաղաքապետին են դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը և Հայաստանի գործատուների հանրապետական միությունը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Շահամիրյանների փողոցն անվանափոխել ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատող, բարերար Հրանտ Վարդանյանի անվամբ:

Հրանտ Վարդանյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանի տնտեսության զարգացման, առաջընթացի, հզորացման, երկրում բազմաթիվ աշխատատեղերի ստեղծման և հայկական արտադրանքի արժևորման գործում:

Երևան քաղաքի Շահամիրյանների փողոցը Հրանտ Վարդանյանի անունով անվանափոխելու առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ փողոցի վրա տեղակայված 14 շենք-շինություններից 12-ը պատկանում են Հրանտ Վարդանյանի կողմից հիմնադրված, այդտեղ հասցեավորված և գործունեություն ծավալող մի շարք ընկերություններին: Այդ փողոցի վրա է հասցեավորված և գործունեություն ծավալում նաև «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը:

Հիմնադրամը պարտավորվել է իրականացնել նշված փողոցի բարեկարգման աշխատանքները, որոնք արդեն իսկ մեկնարկել են 2020 թվականից:

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում կան Շահամիրյանների և Շահամիր Շահամիրյանի անունները կրող փողոցներ:

Հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկվում է Շենգավիթի Շահամիր Շահամիրյանի փողոցն անվանափոխել Շահամիրյանների փողոց՝ նպատակ ունենալով հավերժ պահել հայ մեծանուն մտածողներ հայր և որդի՝ Շահամիր և Հակոբ Շահամիրյանների անունները:

Որոշումն ընդունվեց 23 «կողմ», 14 «դեմ», 5 «ձեռնպահ» ձայներով:

 

Լրահոս

Դիտել ավելին